Հասարակություն 

Տղամարդը ներխուժել է մանկապարտեզ և քիմիական նյութ լցրել երեխաների ու դաստիարակների վրա․ տուժել է 51 երեխա

analitik.am

Չինաստանի քաղաքացին ներխուժել է մանկապարտեզ և քիմիական նյութ լցրել երեխաների վրա։ Այս մասին հայտնում է Լենտան՝ հղում անելով չինական «Xinhua» գործակալությանը։

Դեպքը տեղի է ունեցել երկրի հարավ-արևմուտքում գտնվող Կայուան նահանգում։ Կոնգ անունով 23-ամյա տղամարդը ներխուժել է մանկապարտեզ և երեխաների ու դաստիարակների վրա նատրիումի հիդրօքսիդ լցրել։

Արդյունքում տուժել է 54 մարդ, որից 51-ը երեխաներ են։ Երկու մարդ ստացել է ծանր վնասվածքներ, սակայն վերջիններիս կյանքին վտանգ չի սպառնում։

Դեպքից մեկ ժամ անց ոստիկանությունը գտել է տղամարդուն։

Ըստ Shine-ի հարձակվողը քիմիական նյութը ձեռք է բերել համացանցում։

Նույն շարքից