Հասարակություն 

Երևանում հրդեհ է բռնկվել ավտոտնակներում. Ավտոմեքենաներ են այրվել

analitik.am

Նոյեմբերի 11-ին, ժամը 18:26-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Աթոյան փողոցի անցուղու թիվ 14 շենքի մոտակայքում գտնվող ավտոտնակում այրվում է ավտոմեքենա: Այս մասին Analitik.am-ը տեղեկանում է ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 20:34-ին, մարվել՝ 20:42-ին:

Այրվել է 3 ավտոտնակ, որից երկուսն ամբողջությամբ, մեկը՝ մասամբ:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը ավտոտնակներից մեկից տեղի ուժերով դուրս է բերվել և մարվել «Subaru Legacy» մակնիշի ավտոմեքենան: Մասամբ այրվել են ավտոմեքենայի թափքի և աջակողմյան հատվածները:

Փրկարարները մյուս ավտոտնակից դուրս են բերել «Mazda» մակնիշի ավտոմեքենան. մասամբ այրվել է ավտոմեքենայի շարժիչի հատվածը:

Երրորդ ավտոտնակից դուրս են բերել գազի բալոն (3 կգ) և տեղափոխել անվտանգ տարածք:

Նույն շարքից