Միջազգային Քաղաքականություն 

Միացյալ Նահանգները ծափահարում է Բոլիվիայի ժողովրդին․ Թրամփին ուրախացրել է Մորալեսի հրաժարականը

analitik.am

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Բոլիվիայի նախագահ Էվո Մորալեսի հրաժարականը նշանակալի իրադարձություն է: Թրամփի խոսքերը հրապարակվել է Սպիտակ տան կայքում:

«Միացյալ Նահանգները ծափահարում է Բոլիվիայի ժողովրդին՝ ազատության ձգտման համար, իսկ Բոլիվիայի զինված ուժերին այն բանի համար, որ նրանք երդում են տվել պաշտպանել ոչ միայն մեկ անձի, այլև Բոլիվիայի սահմանադրությունը»,-ասել է Թրամփը:

Թրամփը նշել է, որ Մորալեսի հրաժարականը կարևոր ազդանշան է Վենեսուելայի և Նիկարագուայի ռեժիմների համար, ինչը ցույց է տալիս, որ ժողովրդավարությունն ու ժողովրդի կամքը միշտ շահում են:

Նույն շարքից