Բարի օր Տեսանյութեր Քաղաքականություն 

Հիմա ես էստեղից ոնց ցույց տամ. ԱԺ ամենաանգրագետ պատգամավորն առաջարկում է արգելել սեռափոխվածների ամուսնությունը. մերժեցին

analitik.am

ՀՀ ԱԺ ԲՀ խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանն առաջարկում է լրացումներ կատարել ՀՀ Ընտանեկան օրենսգրքում:

Պետրոսյանը հայտարարեց, որ ինքն այսօր հոդվածներով չի խոսելու քանի որ ինքն ԱԺ-ի ամենաանգրագետ պատգամավորն է, որի որևէ նախաձեռնություն կյանքի չի կոչվել:

ԲՀԿ-ական պատգամավորին դուր չի գալիս այն, որ կառավարությունն առաջարկել է ձեռնպահ մնալ նախագծի քննարկումից. «Նախագիծը վերաբերում է նույնասեռականների և սեռափոխված անձանց ամուսնությունը գրանցելու ուղղակի արգելք սահմանելուն»:

Պետրոսյանի խոսքերով, այսօր գործող օրենքներով, երկու սեռափոխված անձ կարող են գնալ իրենց ամուսնությունը գրանցել, զագսը մերժելու է, նրանք էլ գնալու են դատարանում վիճարկեն դա. «Եթե մենք իրոք ուզում ենք Հայաստանում արգելել նույնասեռականների և սեռափոխված քաղաքացիների ամուսնությունը, եկեք հարցը լուծենք Ընտանեկան օրենսգրքով:

Ինձ հարցնում են՝ ոնց կարող են ստուգել, որ սեռափոխված է: Ես հիմա ոնց այստեղից ցույց տամ, թե ոնց են ստուգելու (ԱԺ-ում ծիծաղ հնչեց):

Մեխանիզմներ կան դրա համար: Երբ ամուսնության համար դիմում են, Զագսը որոշակի տեղեկություններ է պահանջում, կարելի է նաև ծննդականը պահանջել: Հարցն այն է՝ արդյո՞ք մենք նպատակ ունենք ինչ-որ բան անելու, թե՝ ոչ»:

Գլխադասային հանձնաժողովի դիրքորոշումը հայտնեց ԼՀԿ-ական Տարոն Սիմոնյանը, ով հիշեցրեց բացասական եզրակացության մասւին. «Իմ անձնական կարծիքն այն է, որ Սահմանադրության 35-րդ հոդվածով և ԸՕ-ով այդ կարգավորումը կա: Ավելորդ կարգավորման անհրաժեշտությունը չեմ տեսնում: Սակայն ես կողմ եմ պարոն Պետրոսյանին լրացուցիչ կարգավորման անհրաժեշտությունն ապացուցելու հնարավորություն տալուն»:

Օրենքի նախագիծը քվեարկությամբ չմտավ օրակարգ, «Իմ քայլը» դեմ քվեարկեց:

Նույն շարքից