Հասարակություն Տեսանյութեր 

Բանգլադեշում երկու ուղևորատար գնացքի բախման արդյունքում առնվազն 15 մարդ է զոհվել, մոտ 30-ը տուժել /Տեսանյութ/

analitik.am

 

 

Բանգլադեշում երկու ուղևորատար գնացքի բախման արդյունքում առնվազն 15 մարդ է զոհվել, մոտ 30-ը տուժել: Այս մասին գրում է Xinhua-ն՝ հղում անելով տեղական ոստիկանության պետին:

Ըստ իրավապահ մարմինների, արտակարգ դրությունը տեղի է ունեցել նոյեմբերի 12-ին, երկրի մայրաքաղաք Դակայից մոտ 109 կմ հեռավորության վրա:

Այլ մանրամասներ դեռ չեն հաղորդվում, ողբերգական միջադեպի հանգամանքներն ու պատճառները պարզվում են: Զոհերի թիվը կարող է աճել, քանի որ շատ մարդիկ դեռ գտնվում են վնասված վագոնների տակ:

 

 

 

 

Նույն շարքից