Գլխավոր Հայաստան Քաղաքականություն 

Հայտնի է ԱՆ փոխնախարար Աննա Վարդապետյանի պաշտոնանկության պատճառը

analitik.am

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ նոյեմբերի 8-ին ստորագրած որոշմամբ Արդարադատության նախարարի տեղակալ Աննա Վարդապետյանն ազատվել է պաշտոնից:

Analitik.am-ի հետ զրույցում Արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Լուսինե Մարտիրոսյանը, պատասխանելով հարցին, թե ինչու է պաշտոնից ազատվել Վարդապետյանը, նախ ասաց, որ Արդարադատության նախարարությունը բարձր է գնահատում տիկին Վարդապետյանի պրոֆեսիոնալիզմն ու ներդրումը՝ հատկապես Դատաիրավական բարեփոխումների ռազմավարության մշակման աշխատանքներում:

«Խնդիրը բացառապես պայմանավորված է եղել կառուցվածքային հնարավոր փոփոխություններով, որոնք ուղղված են լինելու Նախարարության աշխատանքներն առավել արդյունավետ դարձնելուն»,-հավելեց Մարտիրոսյանը

Նույն շարքից