Բարի օր Իրավական Տեսանյութեր 

Քոչարյանի պաշտպանն ինքնաբացարկի մասին միջնորդություն ներկայացրեց դատավոր Աննա Դանիբեկյանին

analitik.am

Դատական նիստից անմիջապես հետո դատարանը ստացել է Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանի կողմից ներկայացված նախագահող դատավորի ինքնաբացարկի մասին միջնորդություն և մեղադրող Պետրոսի Պետրոսյանին բացարկ հայտնելու մասին միջնորդություն:

Դատարանն անհրաժեշտ է համարում առաջնահերթ քննարկման առարկա դարձնել նախագահող դատավորին ինքնաբացարկի միջնորդությունը: Այս մասին քիչ առաջ դատարանում հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատավոր Աննա Դանիբեկյանը:

Դատարանն այսօր՝ նոյեմբերի 12-ին, շարունակում է Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը:

Նույն շարքից