Գլխավոր Իրավական 

Գնամ տուն, հետո կխոսենք. Արսեն Բաբայանը հայտնեց, որ առողջական վիճակը շատ լավ է

analitik.am

ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանը քիչ առաջ ազատ արձակվեց:

Լրագրողների հետ զրույցում Բաբայանը հայտնեց, որ իր առողջական վիճակը շատ լավ է:

Հարցին, թե ինչպես է գնահատում իր նկատմամբ տեղի ունեցող գործընթացը, Բաբայանը խնդրեց գնահատականներ տալ ավելի ուշ. «Ուղղակի 22 օր ապօրինի անազատության մեջ եմ եղել: Գնամ տուն: Հետո ավելի մանրամասն կխոսենք»:

Նշենք, որ Բաբայանն ազատ արձակվեց իրավապաշտպան Ավետիք Իշխանյանի և Իմ քայլի պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի ներկայացրած երաշխավորագրերի հիման վրա:

Նույն շարքից