Բարի օր Իրավական Տեսանյութեր 

Քոչարյանի և մյուսների գործն այս տարի հնարավոր է դատաքննության փուլ չմտնի

analitik.am

Ժամը 16:00-ից հետո կանդրադառնանք նաև մեղադրող Պետրոս Պետրոսանին բացարկ հայտնելու միջնորդությանը: Լրագրողների հետ զրույցում հայտնեց Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Հովհաննես Խուդոյանը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ երկրորդ նախագահի պաշտպանները դատավորի ինքնաբացարկի մասին միջնորդություն են ներկայացրել, որի մասով որոշումը հրապարակվելու է այսօր ժամը 16:00-ին:

Պետրոս Պետրոսյանի դեպքում միջնորդությունը հիմնականում կապված է դատավարական կոպիտ խախտումների հետ:

Հարցին՝ արդյո՞ք միջնորդությունները շարունակվելու են, փաստաբանն ասաց, որ ունեն ևս մի քանի միջնորդություն՝ կապված գործի վարույթը կարճելու, ապացույցների թույլատրելիության, դատավարության կազմի հետ և այլն. «Մենք դեռ չենք սպառել նախնական բոլոր միջնորդությունները»:

Լրագրողի հարցին՝ կարելի է արդյո՞ք ենթադրել, որ այս տարի գործն այդպես էլ դատաքննության փուլ չի թևակոխի, Խուդոյանն ասաց, որ դա կապված է դատավարական հակառակորդից. «Դա կախված է նրանից, թե ինչքան են մեր դատավարական հակառակորդները շարունակելու խեղաթյուրել մեր միջնորդությունների իմաստը, և այդ 10 րոպեանոց միջնորդությունները շարունակվելու են քննվել 1-2 ժամ, թե՝ ոչ»:

Նույն շարքից