Հասարակություն 

Հասրաթյան փողոցում տեղի ունեցած մահվան ելքով վրաերթի հետքերով

analitik.am

Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ «ՎԱԶ-21014»-ի 47-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել Սուսաննա Գաբրիելյանին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ, ինչից հետո «Աուդի»-ի անհայտ վարորդն է վրաերթի ենթարկել՝ պատճառելով մահ և պատահարի վայրից հեռացել է: Այս մասին Analitik.am-ը տեղեկանում է ՀՀ ոստիկանության կայքից։

Ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ նոյեմբերի 2-ին կամավոր բաժին է ներկայացել Աշտարակ քաղաքի 54-ամյա մի տղամարդ և տվել խոստովանական բացատրություն:

Կատարվում է նախաքննություն:

Ավելի վաղ ոստիկանությունը հայտարարություն էր տարածել, որում ասված էր.

Նոյեմբերի 2-ին, ժամը 07.00-ին, Երևանի Հասրաթյան փողոցում «ՎԱԶ-21014» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 53-ամյա Սուսաննա Գաբրիելյանին, որը տեղում մահացել է:

Կատարվում է քննություն։

Նույն շարքից