Բարի օր Հայաստան Քաղաքականություն 

Տիգրան Ավինյանը Նիկոլ Փաշինյանի բացակայությամբ փոփոխություններ է կատարել նրա որոշումներում

analitik.am

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը մի շարք որոշումներում փոփոխություններ կատարելու մասին որոշում է ստորագրել: Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի բացակայության պայմաններում հենց Ավինյանն է կատարում վարչապետի պարտականությունները:

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածը՝

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի սեպտեմբերի 20-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ նշանակելու մասին» N 1249-Ա որոշման մեջ «Աննա Վարդապետյանին» բառերը փոխարինել «Սրբուհի Գալյանին» բառերով:

2. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2019 թվականի մայիսի 24-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ նշանակելու մասին» N 595-Ա որոշման մեջ «Աննա Վարդապետյանին» բառերը փոխարինել «Սրբուհի Գալյանին» բառերով:

3. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2019 թվականի օգոստոսի 30-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ նշանակելու մասին» N 1225-Ա որոշման մեջ «Աննա Վարդապետյանին» բառերը փոխարինել «Սրբուհի Գալյանին» բառերով:

Հիշեցնենք, որ Աննա Վարդապետյանը նոյեմբերի 8-ին ազատվել է պաշտոնից:

 

Նույն շարքից