Հայաստան Քաղաքականություն 

Տիգրան Ավինյանը շարունակում է Նիկոլ Փաշինյանի բացակայության պայմաններում փոփոխություններ կատարել նրա որոշումներում

analitik.am

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը մի շարք որոշումներում փոփոխություններ կատարելու մասին որոշում է ստորագրել: Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի բացակայության պայմաններում հենց Ավինյանն է կատարում վարչապետի պարտականությունները:

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածը՝

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2019 թվականի մայիսի 14-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ նշանակելու մասին» N 530-Ա որոշման մեջ «նախարար Սուրեն Պապիկյանին» բառերը փոխարինել «նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանին» բառերով:

2. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2019 թվականի հուլիսի 19-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ նշանակելու մասին» N 977-Ա որոշման մեջ «նախարար Սուրեն Պապիկյանին» բառերը փոխարինել «նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանին» բառերով:

3. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2019 թվականի հոկտեմբերի 1-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ նշանակելու մասին» N 1378-Ա որոշման մեջ «նախարար Սուրեն Պապիկյանին» բառերը փոխարինել «նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանին» բառերով:

Նույն շարքից