Քաղաքական 

Թբիլիսիում բացվել Է Քիմիական, կենսաբանական, ճառագայթումային և միջուկային գիտության և հետևանքների կառավարման համաշխարհային կոնգրեսը

Թբիլիսիում առաջին անգամ պաշտոնապես բացվել Է Քիմիական, կենսաբանական, ճառագայթումային և միջուկային գիտության և հետևանքների կառավարման համաշխարհային կոնգրեսը (World Congress on CBRNe Science & Consequence Management), որը տեղի կունենա հունիսի 2-ից մինչև 5-ը:     

 

Կոնգրեսի մասնակիցներին ողջույնի խոսքով դիմել են միջուկային, կենսաբանական և քիմիական պաշտպանության հարցերի գծով ԱՄՆ-ի պաշտպանության փոխնախարար Էնդրյու Վեբերը, Վրաստանում ԱՄՆ-ի դեսպան Ռիչարդ Նոռլանդը, Քիմիական զենքի արգելման կազմակերպության գլխավոր տնօրեն Ահմեդ Ուզումչուն, կոնգրեսի գործադիր տնօրեն Ստեֆ Սթինսթրան, ինչպես նաև Վրաստանի կառավարության անդամները: 

  

Ընդամենը միջոցառմանը մասնակցում Է 250 պատվիրակ 38 երկրից: Քիմիական, կենսաբանական, ճառագայթումային և միջուկային անվտանգությանը նվիրված կոնգրեսն ամեն տարի անցկացվում Է Խորվաթիայում և Շվեյցարիայում:

 

Նույն շարքից