Քաղաքականություն 

Նիկոլ Փաշինյանը հերթական «աննախադեպ» միտքն է հնչեցրել. Շարմազանով

Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Փաշինյանին ասեք, որ Գորբաչովը ԽՍՀՄ-ում իշխանության է եկել ոչ թե 1986-ին, այլ՝ 1985-ին, իսկ ԽՍՀՄ նախագահ է դարձել 1990-ին:

Կարծում եմ՝ նման համաժողովում ելույթ ունենալուց առաջ պետք է լավ պատրաստվել:

Հ.Գ. Իսկ իր ելույթի Արցախի վերաբերյալ հատվածում Փաշինյանը հերթական «աննախադեպ» միտքը հնչեցրեց՝ երկխոսելու ոչ միայն Ադրբեջանի իշխանությունների, այլ արդեն Ադրբեջանի ժողովրդի հետ:

Մնում է սպասել, թե այս «աննախադեպ» առաջարկն ինչ ճակատագիր կունենա»:

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  •  
  •  
  •  
  •  
    1
    Share

Նույն շարքից