«Ռոսկոսմոսի» ղեկավար Դմիտրի Ռոգոզինը հայտարարել է, որ «Վոստոչնայա» տիեզերակայանի կառուցման ընթացքում կոռուպցիոն հանցագործություններին մասնակցած անձինք հեռացվել են նախագծից: Նրա խոսքերը փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Ռոգոզինը նշել է, որ նախագահ Վլադիմիր Պուտինի քննադատությունը «բացարձակ արդարացված է», և նա «մանրամասն տեղեկացված է»:
Նա հավելել է, որ կոռուպցիոն դեպքերը սկսվել են դեռևս 2014 թվականից, երբ հայտնաբերվել են շինարարության մասսայական խախտումներ:
Նոյեմբերի 11-ին, Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ «Վոստոչնայա» տիեզերակայանի կառուցման ընթացքում չարաշահումները մինչ օրս չեն դադարել, հարյուր միլիոնավոր ռուբլի արդեն գողացվել է: Նախագահի խոսքով՝ գողությունը շարունակվում է տասնյակ քրեական գործերից հետո։
1 1 - 2Shares