Հայաստան Տեսանյութեր Քաղաքականություն 

Իմքայլական պատգամավորն Ազգային ժողովում հիշեցրեց լատենտ գեյերի մասին

analitik.am

Ես բնավորության մի շատ վատ գիծ ունեմ՝ որևէ բան չեմ մոռանում: Ազգային ժողովում հայտարարությունների ժամին ասաց Իմ քայլը խմբակցության պատգամավոր Քրիստինե Պողոսյանը՝ հավելելով, որ քաղաքականացված է 17 տարեկանից:

«Ես արտակարգ հիշում եմ, թե ով ինչ ճանապարհ է անցել: Հարգելի տիկին Նաիրա Զոհրաբյան, երբ Դուք այստեղից մատ եք թափ տալիս ու ասում, թե ով ում ինչ կարող է հիշեցնել, խնդրում եմ ապրեք, ձեր քաղաքական կյանքն այնպես անցեք, որ այստեղ նստած չամաչեք, երբ ինչ-որ մեկը հիշեցնի ձեր քաղաքական հետագծի մասին: 2015 թվականի փետրվար ամիսը վկա»,-ասաց Պողոսյանը:

Զոհրաբյանը տեղից ընդհատեց իմքայլականին՝ խոսելով ոմանց հետագծի առհասարակ բացակայության մասին:

«Ինչ վերաբերում է կեղծ քաղաքական օրակարգին, որը որդեգրել է ընդդիմադիր խմբակցությունը՝ այս մասին խոսելով ամեն օր: Աշխարհահռչակ, հոգեվերլուծաբան Ֆրեյդը վարկած է առաջ քաշել, որ հոմոֆոբիան և առհասարակ հոմոսեքսուալությունից ու միասեռականությունից վախը ճնշող մեծամասնության դեպքում արտահայտվամ է այն մարդկանց մոտ, ովքեր լատենտ գեյեր են»,-հավելեց իմքայլականը:

Ավելի վաղ ԲՀԿ-ական Գևորգ Պետրոսյանը երկու նախագիծ էր ներկայացրել՝ առաջարկելով արգելել նույնասեռականներին ու սեռափոխվածներին երեխա որդեգրել և ամուսնանալ: Թե որքանով Պողոսյանի ելույթը կապ ունի այս նախագծերի հետ, գիտի թերևս միայն ինքը գիտի:

Նույն շարքից