Հայաստան Տեսանյութեր Քաղաքականություն 

Ես տպավորություն ունեմ, որ Գևորգ Պետրոսյանը հաճույք է ստանում սեռականության մասին սկանդալներ կազմակերպելուց. Մարիա Կարապետյան

analitik.am

Ես տպավորություն ունեմ, որ Գևորգ Պետրոսյանը հաճույք է ստանում սեռականության մասին սկանդալներ կազմակերպելուց: Այս մասին խորհրդարանում հայտարարությունների ժամին ասաց Իմ քայլը խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանը՝ նշելով, որ մարդու իրավունքների հարցերով դաս է տալիս ԲՀԿ-ական պատգամավորին:

«Գևորգ Պետրոսյանը դեռ ամռանը սպառնացել էր, որ թեժ աշնան շրջանակներում պատռելու է մեր դեմքը: Բայց առայժմ պատռվում են միայն իր ձայնալարերը»,-ասաց Կարապետյանը:

Իմքայլականը համոզմունք հայտնեց, որ Գևորգ Պետրոսյանն իր առջև խնդիր է դրել հեռու պահել քաղաքացիներին իրենց իրավունքների և պետության գործառույթների ճանաչումից:

Կարապետյանը Գևորգ Պետրոսյանին առաջարկեց փակել թեժ աշնան օրակարգը և բացել ցուրտ ձմռան օրակարգը, որտեղ քաղաքացիներին այլ հարցեր են հետաքրքրում, ոչ թե ԱԺ-ում մարդկանց սեռականությունը քննարկելը:

Նույն շարքից