Հայաստան Քաղաքականություն 

Բա որ հանկարծ այս նոր իշխանությունները թույլ տան գեյերն ամուսնանան...

analitik.am

Մեր քաղաքական բանավեճը «Կիկոսի մահ»-ի սինդրոմի վրա է կառուցված: Խորհրդարանում հայտարարեց Իմ քայլը խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանը՝ մինչ այդ հասցնելով կարդալ «Կիկոսի մահ»-ը:

«Ինչ-որ մարդ նստած մտածում ա՝ կարո՞ղ ա նոր իշխանությունները գեյերի նկատմամբ լավ են տրամադրված, բա որ հանկարծ այս նոր իշխանությունները թույլ տան գեյերն ամուսնանան, բա որ հանկարծ թողնեն երեխա որդեգրել: Վայ Կիկոս ջան, վայ որդի ջան: Ու սկսվում է: «Կիկոսի մահ»-ի սինդրոմով բանավեճ է սկսվում:

Նույնը վերաբերում է «հողերը ծախելուն», նույնը բոլոր երևույթների մասին է: Սա քաղաքական տրագիկոմեդիայի է վերածվում: Եկեք քաղաքական բանավեճը կառուցենք իրականության վրա, ոչ թե «Կիկոսի մահ»-ի սինդրոմի»:

 

Նույն շարքից