Գլխավոր Տեսանյութեր Քաղաքականություն 

Հիշեցնե՞մ, թե ով որտեղ է աշխատել. Արման Աբովյանը զայրացավ ու նաև գովեստի խոսքեր ասաց թիմակցի հասցեին՝ «Հալալ ա Գևորգին»

analitik.am

Ժողովուրդ ինչ է կատարվում, ինչու եք անձնավորում ամեն ինչ: Խորհրդարանում հայտաարությունենրի ժամին հարց բարձրացրեց ԲՀԿ-ական Արման Աբովյանը՝ հավելելով, որ ԱԺ ամբիոնից դասական մանիպուլյացիայի որոշակի դրսևորումներ են եղել:

«ԲՀԿ-ից որևէ պատգամավոր որևէ մեկի ազգանունը տվե՞լ է: Ինչո՞ւ եք անձնավորում, մենք էլ անձնավորենք: Հիշեցնե՞նք, թե ով ինչ ՀԿ-ում էր աշխատում ու ում շահերն էր պաշտպանում: Հիշեցնե՞մ»,-ասաց Աբովյանը:

«Խոսում եք հոմոֆոբիայից, տեղեկացնեմ ձեզ, որ կա նաև հոմոֆիլիա, որը ոչ պակաս վատ երևույթ է: Եթե մենք Ֆրեյդի տեսությունից ենք խոսում, եկեք խոսենք նաև Յունգի տեսությունից, ով ասում էր, որ լատենտ արտահայությունն աբսուրդ է, որովհետև դա իբր նշանակում է՝ եթե դուք պատերազմ չեք ուզում, ներքուստ ուզում եք պատերազմել, եթե սիրում եք գեյերին, ուրեմն նրանց ներքուստ ատում եք:

Ժողովուրդ ի՞նչ եք անում, ձեր ուզածն ինչ է: Տեռորից եք խոսում: Այսօրվա ելույթների կեսը Պետրոսյան Գևորգի մասին էին: Հալալ ա Պետրոսյանին, ով կարողացավ մենակով օրակարգ բերել ու գմփցրեց: Ասեմ ավելին՝ խոսում եք ԲՀԿ-ի մասին՝ մոռանալով, որ այն երկրորդ ուժն է: ԲՀԿ-ին ՀՀ քաղաքացիները ձայներ են տվել: Սխալ ու անընդունելի է այդ ձայները չհարգելը»,-ասաց Աբովյանը:

ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը, իրավունք վերապահելով իրեն, ընդհատեց Աբովյանին, հայտարարելով, որ ձայներ տվել են Գագիկ Ծառուկյանին, ոչ թե իրենց:

«Ինչ վերաբերում հայտարարություններին, թե ինֆորմացիոն տեռոր կա իշխանական ուժի նկատմամբ, այս ելույթից հետո կկարդաք ձեզ սատարող կայքերի գրածը: Դա է տեռորը»,-ասաց Աբովյանը՝ հավելելով, թե իրենց խոսացածի մասով իշխող ուժը սահմանափակումներ է մտցնում. «Մենք պաշտպանել ու պաշտպանելու ենք ոչ միայն հպարտ քաղաքացիենրի իրավունքները, այլ նաև այն քաղաքացիների իրավունքները, ովքեր հնարավոր է ոչ այյնքան հպարտ են: Մենք խոսացել ենք, խոսում ենք ու էլի խոսելու ենք»:

Նույն շարքից