Հայաստան Տեսանյութեր Քաղաքականություն 

Հայտնի միջադեպից հետո ու՞ր է անհետացել Գևորգ Պետրոսյանը. նրան վերջին անգամ տեսել են Ծառուկյանի հետ /տեսանյութ/

analitik.am

Այսօր Ազգային ժողովում տեղի ունեցած միջադեպից հետո, երբ ԲՀԿ-ական պատգամավոր Գևորգ Պետրոսյանը չվերադարձավ նիստերի դահլիճ, «Իմ քայլի» մի շարք պատգամավորներ ասացին, թե Պետրոսյանն ԱԺ-ից գնացել է Գագիկ Ծառուկյանի հետ` նշելով, որ Ծառուկյանը գուցե նրա հետ շատ լուրջ խոսակցություն ունի՝ կապված ԱԺ-ում նրա հայտարարությունների հետ: Այս մասին փոխանցում է News.am-ը:

Այս առնչությամբ, ԲՀԿ խմբակցության քարտուղար Արման Աբովյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ Գևորգ Պետրոսյանը Ծառուկյանի հետ չի գնացել, այլ Դեմիրճյան փողոցում ուներ հանդիպում, ուստի դահլիճից դուրս է եկել և գնացել է այդ հանդիպմանը:

Դիտարկմանը, որ «Իմ քայլի» պատգամավորներից մեկը վստահություն հայտնեց, որ Ծառուկյանը շատ լուրջ խոսակցություն է ունենում Գևորգ Պետրոսյանի հետ, Արման Աբովյանն ասաց. «Չգիտեմ՝ ինչու են մեր գործընկերներ նման ենթադրություն արել, թե Ծառուկյանը Պետրոսյանի հետ լուրջ խոսելիք ունի, գուցե նրանցից հարցնեք, ես չգիտեմ»:

Նույն շարքից