Հասարակություն 

Գևորգ Պետրոսյան՝ ներկա /լուսանկար/

analitik.am

Թերևս այսօրվա հերոսը ՀՀ ԱԺ ԲՀ խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանն է, ով ԱԺ նիստի մեկնարկին երկու օրինագիծ ներկայացրեց քննարկման՝ առաջարկելով լրացումներ կատարել Ընտանեկան օրենսգրքում և արգելել նույնասեռականներին ու սեռափոխվածներին երեխա որդեգրել ու ամուսնանալ:

Այս նախագծերը քվեարկության արդյունքում օրակարգ չմտան, քանի որ պատգամավորների մեծ մասի կարծիքով, դրանք վերաբերում են գոյություն չունեցող խնդրին և գործող օրենքները կարգավորում են բոլոր հարցերը:

Գևորգ Պետրոսյանը ԱԺ հայտարարությունների ժամի գլխավոր հերոսն էր: Նրա անունը հնչեցրեցին գրեթե բոլորը՝ մի մասը գովեստի խոսքեր ասելով, մի մասը Ֆրեյդին հիշեցնելով:

Անգամ ինտրիգային վերնագրերով նյութեր տարածվեցին, թե հայտնի միջադեպից հետո Պետրոսյանը չի երևում ու նրան վերջին անգամ տեսել են Գագիկ Ծառուկյանի հետ:

Քիչ առաջ Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել ընկերների հետ՝ ցույց տալով, որ ինքը ներկա է:

Նույն շարքից