Հասարակություն 

Ուկրաինայում քրեական գործ է հարուցվել Վլադիմիր Սոլովյովի նկատմամբ

analitik.am

Ուկրաինայի անվտանգության ծառայությունը քրեական գործ է հարուցել ռուս հեռուստահաղորդավար Վլադիմիր Սոլովյովի դեմ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Գերագույն ռադայի «Եվրոպական համերաշխություն» կուսակցության պատգամավոր Ալեքսեյ Գոնչարենկոն, փոխանցում է Լենտան։

Փաստաթղթում չի նշվում Սոլովյովի անունը, սակայն ըստ պատգամավորի, «Ռուսաստան 1»-ի լրագրողի նկատմամբ կա երկու քրեական գործ: Գործերից յուրաքանչյուրը կապված է երկրի քրեական օրենսգրքի այն հոդվածի հետ, որը վերաբերում է Ուկրաինայի տարածքային ամբողջականության նկատմամբ ոտնձգությանը: Դրա տակ գտնվող պատիժը նախատեսում է 3-12 տարվա ազատազրկում:

Պատգամավորը շեշտել է, որ վաղ թե ուշ Սոլովյովը «կպատասխանի Ուկրաինայի տարածքային ամբողջականության մասին իր համարձակ խոսքերի համար»: Ներկայումս կատարվում է նախաքննություն:

Նույն շարքից