Միջազգային Քաղաքականություն 

Հանդիպումը պետք է լավ կազմակերպված լինի․ Պեսկովը մեկնաբանել է Նազարբաևի առաջարկը

analitik.am

ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի միջև հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևի առաջարկը: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։

Պեսկովը հիշեցրել է, որ Ռուսաստանի նախագահը երբեք չի հրաժարվել հանդիպումից և շահագրգռված է ռուս-ուկրաինական հարաբերությունների բարելավմամբ: Սակայն Կրեմլի ներկայացուցիչը նշել է, որ հանդիպումը պետք է լավ կազմակերպված լինի:

Ավելի վաղ Նուրսուլթան Նազարբաևն առաջարկել է Ղազախստանում հանդիպում կազմակերպել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի միջև, եթե վերջիններս ցանկություն ունեն հանդիպել չեզոք տարածքում։

Նույն շարքից