Նոյեմբերի 12-ին Իրաքի ոստիկանությունը Քերբելա գավառում միացել է ցուցարարներին:
Ոստիկաններն ուսուցիչների հետ միասին են միացել ցուցարարներին՝ պահանջելով նոր աշխատատեղերի ապահովում, կաշառակերության դեմ պայքար և ամբողջ երկրի քաղաքական համակարգի բարեփոխում:
Elaph հրատարակությունը հայտնում է նաև, որ Քերբելու քաղաքից, որտեղ գտնվում են շիաների սրբավայրերը, լարված իրավիճակի հետևանքով հեռանում են այտեղ ապրող իրանցիները: Հատկապես Իրանի հյուպատոսարանի վրա կատարված հարձակումներից հետո իրանցիները վաճառում են իրենց գույքը՝ վերադառնալով հայրենիք: