Ավարտվեց քառյակի նիստը, որը տեւել է չորս ժամից ավելի:
«Ժառանգություն» կուսակցության խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը հայտարարել է, որ չորս ոչ իշխանական ուժերով համատեղ մշակել են հայտարարություն՝ բաղկացած տասներկու կետերից, որոնց մասին մանրամասներ կներկայացնեն առանձին ասուլիսով:
Չորս քաղաքական ուժերի մշակած տասներկու կետերից բաղկացած պահանջը իշխանություններին ներկայացված վերջնագիր է լինելու: Աշնանը քաղաքական ուժերը հանրահավաք են անելու: Ռ. Հակոբյանի խոսքով՝ այդ վերջնագիրը արտաքին քաղաքական կետեր չի պարունակում:
«Մեր ամբողջ խնդիրն ի սկզբանե եղել է պետության ներսում արմատական փոփոխություն իրականացնելը: Աշնանը կունենանք հանրահավաք, որտեղ այդ տասներկու կետերը, որ ներկայացվում են, այսինքն՝ մեր պահանջները կատարելու համար ժամկետ պետք է լինի»,- ասաց Ռ. Հակոբյանը:
Ռ. Հակոբյանի խոսքով՝ եղել են տարակարծություններ, սակայն հնարավոր եղել է միասնական փաստաթուղթ ընդունել: