Գիտություն Հասարակություն 

Այս կամ այն ուտելիքի հանդեպ տհաճությունը պայմանավորված է ժառանգականությամբ

analitik.am

Գիտնականները եկել են այն եզրակացության, որ այս կամ այն բանջարեղենի հանդեպ տհաճությունը կապված է ժառանգականության հետ:

Որոշ մարդիկ չեն կարողանում ուտել շատ բանջարեղեններ և սև շոկոլադ դառը համի պատճառով, սակայն կան մարդիկ, որոնք բացարձակ դառնություն չեն զգում նույնը ուտելիս:

Այս տարբերության պատճառը դառնությունը ճանաչող ընկալիչների աշխատանքի համար պատասխանատու հատուկ գեներն են, որոնք լինում են 2 տեսակ՝ PAV, որը պատասխանատու է համային սուր զգացողությունների համար, և հակառակը՝ AVI գենը:

Մարդու մոտ կարող է առկա լինել կամ 2 PAV գեն, կամ 2 ՝ AVI գեն, կամ էլ 1-ական PAV և  AVI գեներ: Առաջին դեպքում մարդը դառը համն զգում է կրկնապատկված, երկրորդ դեպքում գրեթե չի զգում, իսկ երրորդ տիպին պատկանող մարդիկ ոսկե միջինն են ներկայացնում:

Գիտնականներն այս կարծիքին եկել են 170 կամավորների հետազոտելուց հետո, և իսկապես պարզել՝ ովքեր ունեն 2 PAV գեն, ավելի քիչ բանջարեղեն (հատկապես բրոկոլի և կաղամբ) են ուտում:

 

Նույն շարքից