Միջազգային Քաղաքականություն 

Մորալեսը հայտարարել է, որ Մեքսիկայում իրեն ապաստան տալով՝ փրկել են իր կյանքը

analitik.am

Նոյեմբերի 10-ին հրաժարական տված Բոլիվիայի նախկին նախագահ Էվո Մորալեսը իր երախտագիտությունն է հայտնել Մեքսիկայի կառավարությանը՝ իրեն ապաստան տրամադրելու համար: Նրա խոսքով Մեքսիկայի այդ որոշումը փրկել է իր կյանքը:

«Մեքսիկայի նախագահ Անդրես Մանուել Լոպես Օբրադորը փրկեց իմ կյանքը: Շնորհակալություն, պրն. նախագահ, շնորհակալություն, որ փրկեցիք իմ կյանքը», - ասել է Մորալեսը Մեքսիկայի օդանավակայանում:

Մորալեսը նշել է նաև, որ իր անվտանգության ծառայության աշխատողները գումարի դիմաց իրեն հանձնելու առաջարկ էին ստացել. «Նոյեմբերի 9-ին՝ շաբաթ օրը, երբ ես եկա Կոչաբամբու, ԶՈՒ անվտանգության ծառայության աշխատակիցներից մեկը ցույց տվեց ինձ հաղորդագրություն, որում առաջարկում էին հանձնել ինձ 50 հազար դոլարի դիմաց»:

Նույն շարքից