Հայաստան Քաղաքականություն 

Կարող էի ձայնս կտրել ու ինձ համար տանը մնայի, բայց ես չհամակերպվող տեսակն եմ, ես ասող տեսակն եմ. Արա Վարդանյան

Հայաստան համահայկական հիմնադրամի նախկին տնօրեն Արա Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Երբ գտնվում ես կալանքի տակ, քեզնից անկախ սկսում ես շատ ավելի շատ գնահատել թե ընտանիքդ, թե ընկերներիդ։ Հենց նրանք են, որ քեզ ուժ են տալիս։

Շնորհակալ եմ կնոջս, ով կրկին շարունակում է ինձ զարմացնել իր մարդ տեսակով։ Մարդ, ով իր պահվածքով ու վերաբերմունքով ինձ անսպառ ուժ է տալիս։ Սիրում եմ քեզ ու շնորհակալ եմ Աստծուն, որ դու կաս իմ կյանքում։

Շնորհակալ եմ ծնողներիս ու զավակներիս, որ այս բարդ իրավիճակում չեն ընկճվում և ընդունում են իրենց ծնողի և որդու ընտրած պայքարի ճանապարհը։

Շնորհակալ եմ բոլոր ընկերներիս, որոնք այս օրերին ամեն կերպ աջակցում են թե ընտանիքիս, թե ինձ։

Ես ամբողջ կյանքս ընտրել եմ բարդ ճանապարհները, կարող էի ձայնս կտրել ու ինձ համար տանը մնայի, բայց դա իմը չէ, ես պայքարող տեսակն եմ, ես չհամակերպվող տեսակն եմ, ես ասող տեսակն եմ։

Շնորհակալ եմ, որ իմ ընտրած բարդ ճանապարհին մնացիք կողքս։

Ուժերս տեղն են, տրամադրությունս՝ բարձր, պայքարի ձգտումս՝ անսպառ

ՇՆՈՐՀԱԿԱԼ ԵՄ ԲՈԼՈՐԻԴ»:

 

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  •  
  •  
  •  
  •  
    1
    Share

Նույն շարքից