Գիտություն Հասարակություն 

Հայտնաբերվել են կյանքի այլ ձևերի համար նախադրյալներ

analitik.am

LiveScience-ը հայտնում է, որ ԱՄՆ-ում Էմորի համալսարանի գիտնականները պարզել են, որ գենետիկ տեղեկատվություն կարող են պահպանել ոչ միայն ԴՆԿ-ն և ՌՆԿ-ն, այլև միլիոնավոր քիմիական անալոգներ, որոնք կարող են հիմք դառնալ կյանքի այլ ձևերի համար:

Հետազոտողները մշակել են նուկլեինաթթուներին նման քիմիական մոլեկուլների ձևերի ստեղծման համակարգչային ծրագիր: ԴՆԿ-ն բաղկացած է հենց նուկլեոտիդներից, որոնք կարող են ստեղծել փոխլրացնող զույգերի և նրանցից ձևավորված երկար շղթաների: Ծրագիրն ընտրել է նման հատկություններով օժտված ավելի քան 1,1 միլիոն մոլեկուլ:

Նուկլեինաթթուների հիման վրա ստեղծված նոր պրեպարատները կարող են օգնել վիրուսային ինֆեկցիաների և չարորակ բջիջների դեմ պայքարում:

Նույն շարքից