Հայաստան Քաղաքականություն 

Լավրովի խոսքերի մեջ որեւէ սխալ բան չկա. Դավիթ Բաբայան

analitik.am

Արցախի պահպանողական կուսակցության առաջնորդ Դավիթ Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Առանց Արցախի անմիջական մասնակցության հնարավոր չէ կարգավորել Արցախյան հակամարտության հարցը: Եվ դա պետք է տեղի ունենա բոլոր հարթություններում. այլ ոչ թե միանանք եւ ինչ-որ մի պահի Ադրբեջանի քմահաճույքի հետեւանքով դուրս մղվենք:

Սա շատ կարեւոր է, եւ մեզ համար չափազանց բարենպաստ մթնոլորտ է ձեւավորվել: Լավրովի խոսքերի մեջ որեւէ սխալ բան չկա, մենք էլ ենք այդ մասին միշտ խոսում:

Պաշտոնական Ստեփանակերտը նման գաղափար տարիներ շարունակ է առաջ քաշել եւ ասել, որ կարգավորման համար անհրաժեշտ է ժողովուրդների միջեւ պատմական հաշտության կնքումը: Եթե որեւէ որոշում ընդունելի չլինի Ադրբեջանի համար, ինչպես կարող են իրենք ընդունել:

Այս պահին Ադրբեջանը որեւէ կերպ պատրաստ չէ, եւ հայատյացությունն իրենց մոտ մնում է հիմնական գաղափարախոսություն, իսկ դա լավ բանի չի բերում»:

 

 

Նույն շարքից