Միջազգային Քաղաքականություն 

Թրամփը և Մակրոնը հեռախոսային զրույց են ունեցել

analitik.am

Սպիտակ տան մամուլի ծառայությունը հայտնել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ֆրանսիայի նախագահ Էմմանուել Մակրոնի հետ հեռախոսով քննարկել է Սիրիայի և Իրանի հետ կապված հարցեր, ինչպես նաև Լոնդոնում դեկտեմբերի 3-4-ը կայանալիք ՆԱՏՕ-ի հանդպումը:

«Երկու նախագահները հաստատել են Սիրիայում համաձայնեցված գործունեությունը շարունակելու իրենց մտադրությունները: Նրանք նաև անհանգստություն են հայտնել՝ Իրանի՝ միջուկային ծրագիրը զարգացնելու քայլերի հետ կապված: Նախագահ Թրամփն ընդգծել է նաև ամերիկյան կազմակերպությունների համար հավասար պայմաններ ապահովելու կարևորությունը», - ասվում է մամուլի հաղորդագրության մեջ:

Զրույցի հիման վրա Մակրոնը թվիթերյան իր էջում հաղորդել է, որ ՆԱՏՕ-ի կայանալիք հանդիպւմից առաջ կհանդիպի Թրամփի հետ:

Նույն շարքից