Ուկրաինայի նորընտիր նախագահ Պյոտր Պորոշենկոն հանրապետության ժողովրդին հավատարմության երդում կտա հունիսի 7-ին Գերագույն ռադայի նիստերի դահլիճում: Համապատասխան որոշման օգտին քվեարկել Է 300 ժողովրդական պատգամավոր:
Փաստաթղթի համաձայն՝ հունիսի 7-ին ժամը 10-ին Գերագույն ռադայի նիստերի դահլիճում կկայանա խորհրդարանի հանդիսավոր նիստ՝ նվիրված Ուկրաինայի նորընտիր նախագահ Պյոտր Պորոշենկոյի կողմից հանրապետության ժողովրդին երդում տալուն:
Այդ որոշումն ուժի մեջ Է մտնում դրա ընդունման օրվանից: