Տեսանյութեր Հասարակություն 

Այս անգամ մենք իսկական աղետ ենք ապրում․ Վենետիկում հորդառատ անձրևների պատճառով կարող է արտակարգ դրություն հայտարարվել /Տեսանյութ/

Վենետիկում հորդառատ անձրևների պատճառով կարող է արտակարգ դրություն հայտարարվել։ Այս մասին հայտնում է ANSA գործակալությունը։

Նշվում է, որ ջրի մակարդակը բարձրացել է գրեթե ռեկորդային 187 սմ-ի, մինչդեռ 130 սմ-ն համարվում է կրիտիկական։ Ջրի մակարդակի ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է 1966 թվականին՝ 194 սմ։

«Այս անգամ մենք իսկական աղետ ենք ապրում, և վնասներն անխուսափելի են»,-ասել է քաղաքապետ Լուիջի Բրունիարոն՝ նշելով, որ իշխանությունները պատրաստ են արտակարգ դրություն հայտարարել:

Հաղորդվում է, որ աղետից տուժել են նաև Իտալիայի այլ քաղաքներ, ամենաշատը տուժել են երկրի հարավային նահանգները։

https://twitter.com/ErasmoPartenope/status/1194198087717343232?ref_src=twsrc%5Etfw%7Ctwcamp%5Etweetembed%7Ctwterm%5E1194198087717343232&ref_url=https%3A%2F%2Flife.ru%2Ft%2F%25D0%25BD%25D0%25BE%25D0%25B2%25D0%25BE%25D1%2581%25D1%2582%25D0%25B8%2F1254659%2Fvienietsiia_pieriezhivaiet_riekordnoie_za_50_liet_navodnieniie_--_vidieo

Նույն շարքից