Հայաստան Քաղաքականություն 

Նիկոլ Փաշինյանը «պաշտոնից ազատեց» Տիգրան Ավինյանին

analitik.am

Փարիզի խաղաղության երկրորդ համաժողովին և ՅՈՒՆԵՍԿՕ-ի  40-րդ Գլխավոր կոնֆերանսին մասնակցելու համար Ֆրանսիա մեկնած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն արդեն վերադարձել է Հայաստան: Աշխատանքային այց նախատեսված էր նոյեմբերի 11-12-ին:

Այցի շրջանակներում Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Էմանուել Մակրոնի անունից տրված պաշտոնական ընդունելությանը, Փարիզի խաղաղության երկրորդ համաժողովին, որտեղ գրադարանին հայկական գիրք է նվիրել: Վարչապետը հասցրել է առանձնազրույց ունենալ Ֆրանսիայի նախագահի հետ, հանդիպել է նաև ՖՄԿ գլխավոր քարտուղար Լուիզ Մուշիկիվաբոյին, ելույթ է ունեցել Խաղաղության համաժողովում, Աննա Հակոբյանի հետ մասնակցել է  ՅՈՒՆԵՍԿՕ-ի 40-րդ գլխավոր կոնֆերանսի աշխատանքներին, հանդիպել ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Օդրի Ազուլեի հետ: Ավելի ուշ ի պատիվ Նիկոլ Փաշինյանի և Աննա Հակոբյանի Փարիզում տրվել է ընդունելություն: Վարչապետը հանդիպել է նաև Ֆրանսիայի հայ համայնքի հետ:

Այս ողջ ընթացքում Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Հայաստանում «վարչապետություն» էր անում փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, ով վարչապետի վերադարձով «պաշտոնանկ» արվեց՝ վերադառնալով իր «փոխվարչապետությանը»:

Նույն շարքից