Միջազգային Քաղաքականություն 

Լուկաշենկոն ասել է, թե որ դեպքում կչեղարկի մահապատիժը

analitik.am

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ասել է, թե որ դեպքում կչեղարկի մահապատիժը: Համապատասխան հայտարարությունը վերջինս արել է Ավստրիայի նախագահ Ալեքսանդր վան դեր Բելենի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ, հայտնում է БЕЛТА-ն:

Լուկաշենկոն ասել է, որ Եվրամիությունը Բելառուսի ղեկավարությունից ուղղակիորեն պահանջում է վերացնել մահապատիժը, հետևաբար Բելառուսում այդ պահանջն անտարբեր թողնել չեն կարող։ Սակայն, Բելառուսի առաջնորդի խոսքերով, մահապատժի վերացումը հնարավոր է միայն համաժողովրդական հանրաքվեի արդյունքներով։

Բելառուսի նախագահը շեշտել է, որ իշխանությունները պարբերաբար գնահատում են հասարակության մեջ տիրող տրամադրությունները, սակայն մահապատիժ կիրառելու որոշման օրվանից էականորեն ոչինչ չի փոխվել․ «Արդյո՞ք բացասական պատասխան ստանալու համար արժե այս հարցի վերաբերյալ հանրաքվե անցկացնել։ Կարծում եմ, որ չարժե»-ասել է նա։

Նույն շարքից