ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հունիսի 3-ին ընդունել է Հայաստան ժամանած Մեծ Բրիտանիայի Պաշտպանական ուսումնասիրությունների Թագավորական քոլեջի (The Royal College of Defence Studies) տարբեր երկրներ ներկայացնող ունկնդիրների պատվիրակությանը։
Նախարար Նալբանդյանը Թագավորական քոլեջի ունկնդիրներին է ներկայացրել Հայաստանի արտաքին քաղաքականության հիմնական ուղղությունները, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերը, տարածաշրջանային խնդիրների և դրանց կարգավորման ուղիների վերաբերյալ Հայաստանի մոտեցումները, Եվրասիական Միությանը Հայաստանի անդամակցության գործընթացը, Եվրոպական Միության հետ Հայաստանի համագործակցությունը: