Գլխավոր Հայաստան Տեսանյութեր Քաղաքականություն 

Կոռեկտ եղեք. ԱԺ նախագահի մասին իմքայլական պատգամավորի նախագիծը չընդունվեց խորհրդարանում

analitik.am

Այսօր՝ նոյեմբերի 13-ին, խորհրդարանն առաջին ընթերցմամբ չընդունեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Աննա Կարապետյանի ներկայացրած «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին» և «Անվտանգության խորհրդի կազմավորման և գործունեության մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» օրինագծերի փաթեթը։

Քվեարկությունից առաջ Լուսավոր Հայաստանից Տարոն Սիմոնյանը հայտարարեց, որ իրենց առաջարկները չեն ընդունվել, ինչով պայմանավորված էլ իրենք դեմ են քվեարկելու:

Աննա Կարապետյանն իր հերթին հայտարարեց, որ արդեն խոսել են այն մասին, թե ինչու ԼՀԿ-ի առաջարկները չեն ընդունվել՝ հավելելով, թե հույս են ունեցել, որ պարզաբանումները հասկանալի են եղել:

Իմքայլականի խոսքերը դուր չեկան ԼՀԿ-ական Գևորգ Գորգիսյանին, ով Կարապետյանին հորդորեց կոռեկտ լինել, գնահատականներ չտալ՝ հավելելով, որ իրենց քաղաքական ուժը որոշել է դեմ քվեարկելու ու պարզաբանել է որոշումը:

Օրենքի նախագիծը չընդունվեց ձայների 66 կողմ, 14 դեմ, 20 ձեռնպահ հարաբերակցությամբ: Փաթեթի առաջին հարցը սահմանադրական օրենք էր, ուստի այն պետք է ընդունվեր պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն 3/5-ով:

Նախագծով առաջարկվում է իրավունք վերապահել Ազգային ժողովի նախագահին մասնակցելու Անվտանգության խորհրդի նիստերին, ինչպես նաև առաջարկություններ ներկայացնելու խորհրդի նիստի օրակարգի և քննարկվելիք փաստաթղթերի վերաբերյալ:

Նույն շարքից