Հասարակություն 

Նորածին երեխան 48 ժամ անցկացրել է գետնի տակ․ Հնդկաստանում կավե սափորով թաղված կենդանի երեխա են գտել

analitik.am

Բժիշկները կարողացել են դուրս հանել երեխային, ով գտնվել է Հնդկաստանի Բարելի քաղաքում գտնվող գերեզմաններից մեկում: Այս մասին հայտնում է Հնդկաստանի The Times-ը:

Նորածին աղջիկը հիվանդանոց է տեղափոխվել մեկ ամիս առաջ: Նա կշռել է մոտ մեկ կիլոգրամ (ծնունդից հետո նորմալ քաշը պետք է լինի առնվազն 2,5 կգ): Երեխան ծննդյան օրվանից չի կերել, ուստի չի ունեցել ճարպային հյուսվածք:

Այժմ երեխայի կյանքին վտանգ չի սպառնում: Բուժման ընթացքում նրա քաշը կրկնապատկվել է: Նա արձագանքում է հիվանդանոցի աշխատակիցներին և նորմալ սնվում:

Երեխայի կենսաբանական ծնողները, ովքեր կասկածվում են սպանության փորձի և 12 տարեկանից ցածր երեխային լքելու մեջ, դեռևս չեն հայտնաբերվել: Ոստիկանությունը շարունակում է հետաքննել միջադեպի հանգամանքները:

Ըստ երևույթին, ծնողները թաղել են երեխային այն բանից հետո, երբ նա ժամկետից շուտ է ծնվել: Նրան դրել են կավե սափորի մեջ, փաթաթել կտորի մեջ և թաղել  60 սանտիմետր խորությամբ գերեզմանահորում: Երեխան մոտ 48 ժամ անցկացրել է գետնի տակ։

Նույն շարքից