Միջազգային Տեսանյութեր Քաղաքականություն 

Պորոշենկոն արցունքն աչքերին խոսել է Ղրիմի մասին /Տեսանյութ/

analitik.am

Ուկրաինայի նախկին նախագահ Պյոտր Պորոշենկոն ուկրաինական «Տուն» ֆիլմը դիտելուց հետո ասել է, որ Ղրիմը միանշանակ լինելու է Ուկրաինայի կազմում: Այս մասին հայտնում է Լենտան։

Հրապարակված տեսանյութում Պորոշենկոն արտասվել է, երբ խոսել է իր տպավորությունների մասին: Նախկին նախագահի խոսքով, ֆիլմն ամբողջ աշխարհին պատմում է սարսափելի ճշմարտությունը և արժանի է Օսկարի:

Քաղաքական գործիչը նշել է, որ «Տուն» ֆիլմը լավագույն պատասխանն է նրանց, ովքեր ասում են, որ Ղրիմի հարցում ուկրաինական դիրքորոշումից հոգնել են և շատ ավելին են անում Ղրիմը վերադարձնելու համար, քան տասնյակ պետական ​​պաշտոնյաներ:

«Ի վերջո, Ուկրաինայում ոմանք չեն հավատում, որ կվերադարձնենք Ղրիմը: Սա պարզապես համոզիչ պատասխան է, որ Ղրիմը լինելու է Ուկրաինայի կազմում»,-ավելացրել է նա:

Նույն շարքից