Սիրիայում ընթացող նախագահական ընտրությունները կեղծիք են: Այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը: Նա նաև ավելացրել է, որ ընտրությունները չեն համապատասխանում միջազգային ազատ, արդար և թափանցիկ ընտրությունների ստանդարտներին: Ռասմուսենի կարծիքով ,ՆԱՏՕ-ի ոչ մի երկիր չի ճանաչի այսպես կոչված ընտրությունների արդյունքները:
Սիրիայի ընտրությունների վերաբերյալ նման հայտարարություն է արել նաև ԱՄՆ-ի Պետքարտուղարության պաշտոնական ներակայացուցիչ Ջեն Պսակին: «Մենք հստակ հայտարարել ենք, որ այս ընտրությունները կեղծ են»,- նշել է Պսակին՝ ավելացնելով, որ նման գործընթացը անհավանական է այսօրվա Սիրիայում, որտեղ բնակչության գրեթե կեսը պատերազմի պատճառով ստիպված է հեռանալ իր տնից: