Գլխավոր Տեսանյութեր Քաղաքականություն 

Ուզում են, թող ասեն՝ հետամնաց ենք. Ես Պետրոսյան Գևորգի ցավը տանեմ, հալալ ա նրան. Գագիկ Ծառուկյան

analitik.am

Որևէ վիրավորանք չի եղել: Պետրոսյան Գևորգը շատ հարգալից ներկայացրել է Բարգավաճ Հայաստան կուսակցության սկզբունքը: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը՝ խոսելով երեկ խորհրդարանում ծավալված իրադարձությունների մասին. «Կարող եք 7 անգամ միացնել ու նայել, վիրավորանք չի եղել: Նա ասել է, որ որևիցե մեկին վիրավորելու ցանկություն չունի»:

Ինչ վերաբերում է իր և Պետրոսյանի հեռանալուն, Ծառուկյանն ասել է, որ ուղղակի միասին հանդիպման են եղել, դրա համար են գնացել, որևիցե արտառոց բան չի եղել. «Մարդիկ եզրակացություններ են անում, հեքիաթներ են պատմում»:

Հարցին, թե ինչով է բացաատրում բարձրացած աղմուկը, ԲՀԿ առաջնորդը նշել է, որ իրենց կողմից աղմուկ չի եղել. «Աղմուկի մասին կարող եք հարցնել աղմուկ բարձրացնողներին, որ իրար ինչ-որ չեն հասկացել»:

«Հալալ է Պետրոսյան Գևորգին, ես իրա ցավը տանեմ: Մենք առաջին քրիստոնյա ազգն ենք, սրբություն, ընտանիք, եկեղեցի Աստվածաշունչ չունենք: Մեզ համար անընդունելի է, որ համասեռամոլները կարող են երեխա որդեգրել և նրան դաստիարակել: Ո՞վ կարող է պատկերացնել, թե ինչպիսի երեխա կարող են դաստիարակել: Մենք ավանդական ազգ ենք: ԲՀԿ-ի համար դա անընդունելի է: Ինչ ուզում է թող ասեն, թող ասեն, որ մենք հետամնաց ենք, սակայն մեզ համար դա անընդունելի է»:

Դիտարկմանը, որ մինչև հիմա նման բան չի եղել, Ծառուկյանը հայտարարել է, որ իրենք վատ բան չեն ասում, առաջարկում են օրենք ընդունել, որպեսզի հարցը վերջնական փակվի. «Թե չէ դրսից են գալիս, ներսից են գալիս»:

Նույն շարքից