Քաղաքականություն 

Գագիկ Ծառուկյանը՝ «օրենքով գողերի» մասին օրենքի մասին

analitik.am

Մեր երկրում ցանկացած հանցագործություն պատժելի է: Եթե նպատակ կա հանցագործության պատժի միջոցները կրկնապատկել, եռապատկել, մենք կողմնակից ենք: Բայց շեշտադրում պետք է լինի, թե որ հանցանքի համար են պատժում: Թե չէ օդի մեջ գրելով չի լինի: Խորհրդարանում լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը՝ խոսելով «օրենքով գողերի» մասին օրենքի նախագծի մասին:

«Մենք պատրաստ ենք: Ցանկացած հանցագործություն թող ներկայացնեն, որը մեր Սահմանադրությամբ, Քրեական օրենսգրքով պատժելի է, դարձնենք 5 անգամ ավելի խիստ պատժելի: Պետք է հանցանք, հանցակազմ լինի, որ մարդու իրավունքների խախտում չլինի»,-հավելեց ԱԺ պատգամավորը:

Նույն շարքից