Բարի օր Հասարակություն 

Արսեն Բաբայանն առաջին գրառումն է արել բանտից դուրս գալուց հետո

analitik.am

Արսեն Բաբայանն իր էջում գրում է.

«Սիրելի հարազատներ, ընկերներ շնորհակալ եմ ինձ ապօրինի ազատազրկման օրերին ձեր աջակցության, ընտանիքիս կողքին լինելու համար:

Չնայած հոգնածությանս, չկարողացա մերժել «Արմնյուզ» հեռուստաընկերթյան հրավերը, քանի որ շատ ասելիք է կուտակվել այս օրերին:

Սիրելի լրագրողներ, ձեր զանգերին ի պատասխան հայտնում եմ, որ առաջիկայում խոսելու և ձեր հարցերին պատասխանելու շատ առիթներ եմ ունենալու:

Ես անելու եմ օրենքով չարգելված ցանկացած գործողություն իմ անմեղությունն ապացուցելու համար և կանգնելու եմ Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու կողքին, որն իրավական ապօրինությունների կբախվի:

Հայաստանում սկիզբ առած իրավական բեսպրեդելին պետք է վերջ տրվի»:

Նույն շարքից