Հայ բանասիրական և Պատմության ֆակուլտետների դասախոսական կազմը՝ դեկանների գլխավորությամբ խորհրդակցություն է անցկացրել, ինչի արդյունքում 5 հոգանոց մասնագիտական խումբ է ստեղծվել, որը ավելի ուշ հանդես կգա հայտարարությամբ՝ կետերով ներկայացնելով անելիքները: Այս մասին լրագրողների հայտնել է բանասիրականի դասախոսներից Արշալույս Գալստյանը:
Այսօր ԵՊՀ ուսանողները շարունակում են ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջով ակցիաները:
Գալստյանի խոսքերով, հայտարարության տեքստն ընդունվել է քվեարկության արդյունքում. «Ես միայն առաջին կետի մասին կարող եմ ասել, որ մենք երկու ֆակուլտետների դասախոսներս, ի աջակցություն և ի համերաշխություն մեր ուսանողներ՝ հայտարարում ենք մեկօրյա գործադուլ, որպեսզի ուսանողներն իրենց միայնակ չզգան՝ իմանալով, որ իրենց դասախոսներն իրենց կողքն են: Հաջորդ կետերով ամեն ինչ կհստակեցվի»: