Հասարակություն Տեսանյութեր 

Մենք մեր գործադուլով հայտնում ենք, որ ուսանողների կողքին ենք. Բանասիրականի դասախոս

analitik.am

Մենք մեր ամբիոնում քննարկել ենք այսօրվա գործադուլի հարցը, սակայն քանի որ հարցը վերաբերում է հայագիտական ամբիոնին, հարցն այսօր համատեղ նիստում քննարկվեց, որտեղ ընդամենը երեք դեմ ձայնով որոշում կայացվեց միանալ ուսանողական շարժմանը և գործադուլ հայտարարվեց: Հայտարարության տեքստը մշակվում է: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ժամանակակից Հայոց լեզվի ամբիոնի դասախոս, գիտությունների թեկնածու, դոցենտ Ռիտա Սաղաթելյանը:

Սաղաթելյանը հայտարարեց, որ իրենք նախազգուշական գործադուլ են անում, դա ինքնանպատակ չէ. «Մենք գործադուլ հայտարարում ենք ի պաշտպանություն մեր ուսանողների և այն ինքնաբուխ ակցիային, որն այսօր կա: Նախապես ուզում եմ հայտարարություն անել և պնդել, որ մեր ուսանողների դասադուլի հետևում քաղաքական ուժ չկա, այն ինքնաբուխ է: Ուսանողներին դասադուլի հրահրել է նախարարությունը՝ հրապարակ նետված աշխատանքային նախագծի տարբերակով»:

Լրագրողների զրուցակիցն ասաց, որ իրենց գործադուլն էլ է հարկադրված՝ պատճառը նախագծի վիճահարույց դրույթն է:

Սաղաթելյանը հայտարարեց, որ ԵՊՀ-ում ընդհանրապես չի քննարկվում նախարարի հրաժարականի հարցը. «Խոսքը վերաբերում է երկու առարկների ոչ պարտադիր լինելու մասին դրույթին: Իսկ այս գործադուլը թերևս չլիներ, եթե այսքան մեծ աղմուկ ու քաղաքական շահարկումներ չլինեին:

Մեր ուսանողները մեկ շաբաթ շարունակ արդարացի պահանջով փողոցում են, իսկ այս ընթացքում այս ազնիվ շարժումն աղավաղվում է: Դրա համար մենք որոշել ենք կանգնել մեր ուսանողների կողքին՝ ևս մեկ անգամ արձանագրելով ակցիաների իրական նպատակը»:

Նույն շարքից