Հասարակություն Տեսանյութեր 

Հայագիտությունը մաֆիոզների ձեռքում չէ. Բանասիրականի դասախոսը չի ուզում, որ հանրությանը մոլորեցնեն

analitik.am

Որոշում կայացնելուց առաջ խորհուրդ կտամ վերցնել Հայոց լեզվի ամբիոնի դասագրքերը, ծրագրերը, ծանոթանալ դրանց, ինչից հետո միայն որոշում կայացնել: Նախ ծանոթացեք, թե ինչով է զբաղվում Հայոց լեզվի դասախոսը համալսարանում: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց Ժամանակակից Հայոց լեզվի ամբիոնի դասախոս, գիտությունների թեկնածու, դոցենտ Ռիտա Սաղաթելյանը:

Տիկին Սաղաթելյանի խոսքերով, հիմա խոսում են այնպիսի մարդիկ, ովքեր ընդհանրապես ծանոթ չեն վերոնշյալին. «Հանրության մոտ տպավորություն է ստեղծվում, թե հայագիտական ամբիոններն այսքան տարի զբաղվել են ձրիակերության:

Մենք գիտնական ենք, մենք դաս սերտող տվողներ չենք: Մենք լավ ենք հասկանում մեր առջև ծառացած խնդիրները: Մենք արդեն ձեռնամուխ ենք եղել գործընթացը, որպեսզի մեր համալսարանը հասցնենք Օքսվորդի մակարդակին: Հայագիտությունը չի գտնվում արկածախնդիրների, պատահական մարդկանց, մաֆիոզների ձեռքում, այն գտնվում է շատ պատրաստված գիտնականների ձեռքում: Մենք լավ գիտենք, թե ինչպես պետք է զարգացնել Հայոց լեզուն»:

Սաղաթելյանը հայտարարեց, որ տարիներ առաջ իրենք տեղում չեն դոփել, եթե նախարարությունը միայն առաջ գնալու մասին հիմա է մտածում, ամբիոնում վաղուց են արդեն այդ մասին մտածում ու քայլեր ձեռնարկում:

Նույն շարքից