Բարի օր Հասարակություն Տեսանյութեր 

Ձեռքներդ հեռու Հայոց լեզվից. Բանասիրականի դասախոսը պնդում է, որ Արայիկ Հարությունյանը նսեմացրել է գիտնականներին

analitik.am

Եթե մի կողմ դնենք ամեն ինչ, Հայոց լեզուն հայ ժողվորդի ինքնության գրավականն է: Եթե անգամ Հայոց լեզվի ուսուցումը ձևական լինի, պետք է լինի: Իհարկե այն ձևական չէ: Հեռու Հայոց լեզվից, ձեռքներդ հեռու պահեք Հայոց լեզվի ու հայ գիտնականից: Հայ գիտնականները շատ լավ գիտեն իրենց անելիքները: Մեր երկրում այլ խնդիրներ կան, դրանցով զբաղվեք, հայագիտությունը հուսալի ձեռքերում է: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ժամանակակից Հայոց լեզվի ամբիոնի դասախոս, գիտությունների թեկնածու, դոցենտ Ռիտա Սաղաթելյանը։

Անդրադառնալով հարցի բարոյահոգեբանական կողմին՝ Սաղաթելյանը հայտարարեց, որ հենց նախարարն իր հայտարարությամբ նսեմացրել է գիտնականի դերը. «Մեզ պիտակեց որպես կաշառակեր, և Հայոց լեզուն բուհերից հանելը հիմնավորում է նաև այն փաստարկով, որ դրանով կանխում է կոռւպցիոն ռիսկերը: Հայտարարեցին նաև, թե կուրծք են ծեծում իրենց ժամերը կորցնող դասախոսները:

Եթե ուզում եք, կրճատեք մեր ժամերը: Մասնավորապես ես գիտնական եմ, գիտության մարդ եմ, 800 ժամից ավել պարապում եմ ու դրա դիմաց կոպեկներ եմ ստանում: Կրճատեք իմ ժամերը, տվեք կես դրույք, սակայն դա մի արեք հայերենի հաշվին: Բացեք գիտական ֆոնդեր, թող պետությունը հովանավորի, ես զբաղվեմ լեզվաբանության զարգացմամբ: Այդ դեպքում խոստանում ենք երկու տարում սեղանին դնել 10 դասագիրք՝ նոր մեթոդներով ու ըստ մասնագիտությունների: Վճարեք ու ես կզարգացնեմ գիտությունը: Ես լեզվական օրենքներ սերտել տվող չեմ, ես գիտնական եմ, տվեք ինձ նոր դասագրքեր ստեղծելու հնարավորություն»:

Ինչ վերաբերում է հարցին, թե մաթեմատիկների ինչին է պետք Հայոց լեզուն, Սաղաթելյանն ասաց, որ նրանք էլ դրա կարիքն ունեն, պետք է կարողանան ճիշտ խոսել, գրել. «Նույնիսկ ոչ մասնագիտական ֆակուլտետներում Հայոց լեզվի դասավանդումը վայելում է ուսանողների սերը: Նրանք ուզում են մեկ տարուց ավել ունենալ այդ առարկան»:

Նույն շարքից