Հասարակություն Տեսանյութեր 

Պարոն վարչապետ, երկրիդ գիտնականները լուսանցքում են մնացել. Բանասիրականի դասախոսը պահանջում է, որ բարձրացնեն նաև գիտնականների և ուսուցիչների աշխատավարձերը

analitik.am

Ժամանակակից Հայոց լեզվի ամբիոնի դասախոս, գիտությունների թեկնածու, դոցենտ Ռիտա Սաղաթելյանի համար անընդունելի է այն, որ իրենց կարծիքը հաշվի չեն առել Հայոց լեզվի և Պատմության վերաբերյալ նախագիծը կազմելիս. «Վարչապետն իր ուղիղ եթերում հայտարարեց «Մենք ժողովուրդն ենք, ով կարող է դուրս գալ ժողվորդի դեմ, լուսանցքում մնացած մարդիկ:

Պարոն վարչապետ, ստացվում է, որ լուսանցքում մնացել են երկրիդ գիտնականները, գիտությունն առաջ տանողները, ազգի սերուցքը: Ինչո՞ւ պետք է ՀՀ գիտնականը մնա լուսանցքում:

Այս գործադուլի նպատակը նաև նպատակ է հետռապնդում, որ ազգի գիտնականները, սերուցքը մնացել են լուսանցքում: Ես իմ անունից պահանջում եմ, որ մեր աշխատավարձերը բարձրացնեն ու դարձնեն 1,5 միլիոն՝ օրը ցերեկով, բացահայտ:

Լավ մենք համեստ ենք, մեզ վճարեք մեկ միլիոն ՀՀ դրամ, մյուս 500 հազարը վճարեք մեր խեղճ ու կրակ ուսուցիչներին, ովքեր իրենց առողջության ու ներվերի հաշվին սերունդներ են կրթում ու դաստիրակում:

Հանրության բերանին ծամոն մի դարձրեք, թե մենք անբան ենք, լափում ենք պետության բյուջեն, որևէ բան չենք անում, կաշառակեր ենք: Մի պիտակավորեք, նկատեք օրուգիշեր աշխատող ու ուսանողի համար, համասլարանի համար հոգի, կյանք, առողջություն տվող գիտնականի մասին»:

Այսօր բանասիրական և պատմության ֆակուլտետի դասախոսները մեկօրյա նախազգուշական գործադուլ են հայտարարում:

Հարցին, արդյո՞ք գործադուլը շարունակվելու է նաև վաղը, եթե արձագանք չլինի, Սաղաթելյանը բացասական պատասխան տվեց. «Մենք այսօր նախազգուշական գործադուլ ենք անում:

Մենք խնդրում ենք հանդիպում և հարցի քննարկում՝ մասնագիտական հարթության վրա:

Մեզ ձեռնտու չէ այս դասադուլը, գործադուլը: Մենք մեր այսօրվա բաց թողած ժամերը կլրացնենք կիրակի օրվա հաշվին:

Մենք նոր Հայաստանում լծվել ենք լավ, կառուցողական աշխատանքի, ուզում ենք մեր առարկայի դասավանդումը մեկ քայլ էլ բարձրացնել,, ամբողջ ամբիոնն այդ գործն է անում, պետք չէ մեզ խանգարել: Մենք մեր գործը լավ գիտենք»:

Նույն շարքից