Հասարակություն Տեսանյութեր 

Կազմակերպված այնպիսի քայլեր կանենք, որ ուզածդ քաղաքական գործիչը 7 օր ուշքի չի գա, սա որպես նախազգուշացում եմ ասում․ դասախոս

analitik.am

Մեր գործադուլը նախազգուշական է: Այս մասին հայտարարել է ԵՊՀ բանասիրական ֆակուլտետի դասախոս Սերժ Սրապիոնյանը՝ հավելելով, որ մտածել են նաև հետագա հնարավոր տարբերակների մասին:

Այսօր ԵՊՀ բանասիրության և պատմության ֆակուլտետների դասախոսական կազմը մեկօրյա գործադուլ է հայտարարում՝ ի աջակցություն արդեն մեկ շաբաթ ակցիա անող ուսանողների:

Դասախոսի խոսքերով, եթե ԿԳՄՍ նախարարն ասում է, որ անկախ ամեն ինչից մնալու է իր կարծիքին, իսկ վարչապետն ասում է, որ դա կառավարության կարծիքն է, դա նշանակում է, որ այն մշակված գիծ է. «Թող մեզ չասեն, թե այն աշխատանքային տարբերակ է, այն մշակված գիծ է:

Որոշակի անկյուններում որոշում է կայացված, որը հրամցնելու են մեզ, իսկ մենք չենք ուզում գնալ դեպքերի հետևից, գնալու ենք դեպքերին համընթաց:

Մեր ուսանողների ակցիան քաղաքական չէ, սա ուսանողների ինքնաբուխ շարժում է, ովքեր նկատել ու զգացել են, որ վտանգվում է ազգային ինքնությունը: Թող այս արտահայտության վերաբերյալ որևէ մեկը հեգնանքով չխոսի, ասածս ուզածդ պաշտոնյայի է վերաբերում: Որևէ մեկն ազգային ինքնություն ու գաղափարաբանություն չի շահարկում»:

Դասախոսի խոսքերով, պետք չէ կպնել ազգային դիմագծին. «Լեզուն, պատմությունը, գրականությունը մեր ազգային հիշողությունն է, որի շնորհիվ եկել ու հասել ենք 21-րդ դար:

Մի կպեք, մի խախտեք հիմքերը, հակառակ դեպքում զգուշացնում եմ, որ մենք կանենք անկանխատեսելի քայլեր: Մենք կանենք կազմակերպված այնպիսի քայլեր, որ ուզածդ քաղաքական գործիչը 7օր ուշքի չի գա: Սա որպես նախազգուշացում եմ ասում»:

Նույն շարքից