Հասարակություն Տեսանյութեր 

Թող 1,5 միլիոններով տանեն քեֆեր քաշեն, զրահապատ մեքենաներ գնեն. Դասախոսը պահանջում է չկպնել ազգային սրբություններին

analitik.am

Մենք մեր «աղքատավարձը» ստանում ենք արդեն 30 տարի, մենք աղքատ բայց հպարտ ու արժանապատիվ ապրելու սովոր ենք: Այս մասին հայտարարել է ԵՊՀ բանասիրական ֆակուլտետի դասախոս Սերժ Սրապիոնյանը՝ խոսելով դասախոսական կազմի աշխատավարձերի մասին:

Լրագրողների զրուցակիցը նշել է, որ 1,5 միլիոնները թող տանեն իրենց բնակարանները վերանորոգեն, զրահամեքենաներով շրջեն, քեֆեր քաշեն. «Սա իրենք ուզում են ու հասնում են դրան, որովհետև լծակն իրենց ձեռքում է: Գոնե ես աշխատավարձի պահանջ չեմ դնում, ես խնդրում ու պահանջում եմ չկպնել իմ ազգային մտածողությանը, ազգային դիմագծին, ազգային սրբություններին: Եթե կպնեն, անկանխատեսելի քայլեր կձեռնարկենք, ես նախազգուշացնում եմ»:

Նույն շարքից